Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նկատմամբ հետաքրքրություն են սկսել ցուցաբերել արաբական երկրների բնակիչները, չինացիները

Blog Image

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Հայաստանն այս ամռանը ռուսաստանցիների երկարատև ճանապարհորդությունների համար լավագույն 3 երկրների շարքում է՝ Վիետնամի և Չեռնոգորիայի հետ մեկտեղ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը հետաքրքրում է ոչ միայն Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչներին, վերջին տարիներին աշխարհագրությունն աճել է և այժմ մեր երկիր զբոսաշրջիկներ են գալիս Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերից:

«Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստան այցելությունների քանակով, հետո արդեն Վրաստանը, Իրանը, ԱՄՆ-ն ։ Ավելի հաճախ զբոսաշրջիկները ցանկանում են այցելել մեր չքնաղ Սևանը, Ջերմուկը, հենց հիմա մենք այստեղ ենք։ Դա բացատրվում է նրանով, որ զբոսաշրջիկներն իրենց միշտ զգում են ընդունված Հայաստանում, նրանք այստեղ հյուրեր են, այլ ոչ թե պարզապես զբոսաշրջիկներ։ Սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ մեր երկիրը հայտնվում է առաջատար տեղերում։ Սա մեր լեգենդար հատկությունն է, որը մենք չպետք է կորցնենք»,- MediaHub-ի հետ զրույցում նշում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: 

Նա նշում է, որ Հայաստանը գրավիչ է զբոսաշրջիկների համար նրանով, որ ունի զբոսաշրջության գրեթե բոլոր տեսակները՝ քաղաքային տուրիզմ, արշավներ դեպի լեռներ, անտառներ և այլն: Տուրիստական գործակալություններ դիմում են ամենատարբեր խնդրանքներով այցելություններ կազմակերպել պատմական վայրեր, ինչպես նաև մշակութային և սպորտային միջոցառումների:

Մեխակ Ապրեսյանը նշում է, որ վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն են սկսել ցուցաբերել նաև արաբական երկրների բնակիչները, շատ են զբոսաշրջիկները Չինաստանից:

Գեղեցիկ Մանուկյան

Send