Finnair-ը զանգվածաբար չեղարկում է չվերթները․ ո՞րն է պատճառը

Finnair-ը զանգվածաբար չեղարկում է չվերթները․ ո՞րն է պատճառը

Finnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի խափանումներ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։

Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Տեղեկատվությունը կարելի է գտնել ավիաընկերության պաշտոնական կայքում կամ բջջային հավելվածում ամրագրման համակարգում։

Բացի այդ, գործադուլը կարող է ուշացումներ առաջացնել ուղեբեռի ստացման գործընթացում, ուստի ուղևորներին խորհուրդ է տրվում շուտ ժամանել օդանավակայան և ձեռքի ուղեբեռի մեջ դնել անհրաժեշտ իրեր, ինչպիսիք են դեղորայքը։