Ղրիմի Ջանկոյսկի շրջանի Մայսկի գյուղական բնակավայրից մոտ երկու հազար բնակիչ է տարհանվել զինամթերքի պահեստում պայթյունի պատճառով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փոխանցել էև TASS-ը:
«Մենք տարհանում ենք բնակիչներին, մոտ երկու հազար արդեն տարհանվել է», - ասել է գյուղական բնակավայրի վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կարպեցը։ Նրա խոսքով՝ բնակավայրի մոտ պայթյունները դեռ շարունակվում են։
Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։
Տեսանյութը՝ այստեղ