Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Երևանում, «Վենեցիա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են «Hyundai» ու «Լադա»-ն, վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, «Վենեցիա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են 57-ամյա Իշխան Գ․-ի վարած «Hyundai» մակնիշի և 23-ամյա Տարոն Ա․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը, իսկ «Hyundai»-ը՝ բետոնե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի ուղևոր, 20-ամյա Սվետիկ Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Գետիկյանը և Մուշեղ Թորոսյանը։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send