Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ավտովթարի հետևանքով 10 վիրավորների մեջ են նաև ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ազգականները. նոր մանրամասներ

Blog Image

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ավետիսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ երեկ՝ օգոստոսի 30-ին, Տավուշի մարզում՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, «Hyundai X35»-ը վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Գոռ Ս․-ն, իսկ «Toyota Land Cruiser»-ը վարել է Երևանի բնակիչ 42-ամյա Կարեն Ս․-ն։ Վթարի հետևանքով «Հյունդայի» վարորդ Գոռ Ս․-ն, վերջինիս ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Նաիրա Հ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 30-ամյա Մարիա Վ․-ն, 37-ամյա Լուսինե Վ․-ն և «Toyota»-ի վարորդ Կարեն Ս․-ն, վերջինիս ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 40-ամյա Լիլիթ Ջ․-ն, 12-ամյա Կ․ Ս․-ն և 6-ամյա Տ․ Ս․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն։

Վիրավորների առաջինը օգնության են հասել քաղաքացիները և այդ պահին նշված վայրով անցնող Երևանի թիվ 4-րդ ենթակայանի բժիշկ-ռեանիմատոլոգ Վահե Գևորգյանը, ով մինչ Դիլիջանի բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների ժամանումը անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել գրեթե բոլոր վիրավորներին, ապա օպերատիվորեն ժամանած Դիլիջանի բժիշկները վիրավորներին տեղափոխել են Դիլիջանի բժշկական կենտրոն։

 Վիրավորների մեջ են ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռները։Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը․, Օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ՝ դեպի Դիլիջան ընթացող հատվածում, ճակատ ճակատի բախվել էին «Toyota Land Cruiser» և «Hyundai X35» մակնիշի ավտոմեքենաները: 

 

Send