«Sputnik Ադրբեջան» ռադիոկայանի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխն ազատ է արձակվել, այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Իր հերթին, ռուսական կողմն ազատ է արձակել Ռուսաստանի տարածքում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից մեկին։
Բաքվի դատարանը հուլիսին Իգոր Կարտավիխի և աշխատակից Եվգենի Բելոուսովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր կալանքը 4 ամիս ժամկետով։
Հարուցված է քրեական գործ՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։ Կալանավորվել էր 2 անձ, ևս 5-ը՝ ենթարկվել քրեական պատասխանատվության։