Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

29-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է արտաքին լուսավորության մի քանի երկաթե սյուների և տապալել․ կան վիրավորներ

Blog Image

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Գրիշա Ա․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում, բախվել է արտաքին լուսավորության մի քանի երկաթե սյուների և տապալել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետաևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված ուղևորի ինքնությունը։
 

Send