Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նաիրիտ ենթակայանում մահացած երիտասարդն արցախցի է

Blog Image

Դժբախտ պատահարի հետևանքով 23 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Պարույր Հովսեփյանը:

 

«Պարույրը Արցախից էր, ընտանիքով 2023թ. սեպտեմբերին վերջին են Արցախից (ք. Մարտունի) տարհանվել»,-հայտնում է «Նորություններ Արցախից» էջը։

 

Հիշեցնենք, որ երեկ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում գտնվող Նաիրիտ 35/6 ենթակայանում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը պատկանող վայրում դի կա։

 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված վայրում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են 23-ամյա Պարույր Հ․-ի դին։

Send