Հրազենով կրակոց է հնչել Արաբկիր համայնքում։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվածի վնասվածքը կոկորդի մասում է: Նրա վիճակը շատ ծանր է, Առաջին համալսարանական հիվանդանոցի բժիշկները պայքարում են երիտասարդի կյանքի համար:
Տեղեկություններ կան, որ վիրավորվածը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդի Մխիթար Մարգարյանն է։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված տղամարդու հետ դեպքի վայրում մի աղջիկ է եղել։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ հայտնել էր, որ տեղում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ատրճանակ, արնանման հետքեր, կրակված 1 պարկուճ։ Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
