4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ում

4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի Թենեսի նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ ցնցումները զգացվել են լայն տարածքում, այդ թվում՝ Ատլանտայում, Հյուսիսային Կարոլինայի արևմուտքում և այլ տարածքներում, հաղորդում է Associated Press-ը։

ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թենեսի նահանգի Գրինբեք քաղաքից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա, որը գտնվում է Նոքսվիլից մոտ 48 կիլոմետր հարավ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են արևելյան ժամանակով ժամը 9:00-ից կարճ ժամանակ անց (Մոսկվայի ժամանակով ժամը 17:00):

ԱՄՆ երկրաբանական ծառայության մամուլի խոսնակ Այեշա Դեյվիսը հայտնել է, որ երկրաշարժից հետո առաջին ժամվա ընթացքում ծառայությունը հանրությունից ստացել է ավելի քան 23,000 զանգ։