Բաքուն դեռ չի արձագանքել Երևանի՝ համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին․ Արմեն Գրիգորյան

Բաքուն դեռ չի արձագանքել Երևանի՝ համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին․ Արմեն Գրիգորյան

Բաքուն դեռ չի արձագանքել Երևանի՝ համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմին անհանգստացնում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե ՀՀ-ից հրադադարի խախտում է լինում։

«Միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի որևէ քայլ չի եղել։ Մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։ Խնդրին որպես լուծում Ադրբեջանին առաջարկել ենք համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք համապատասխան գերատեսչությունների միջև»,- ասել է Գրիգորյանը։