Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում երկու երկրների համագործակցությունը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Կրեմլի պաշտոնյա Դմիտրի Պեսկովին։
«Պետությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների փոխգործակցության ընթացիկ հարցեր, անդրադարձ է կատարվել նաև ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի և Բելառուսի հատուկ ծառայությունների համագործակցության թեմային»,- ասել է Պեսկովը։
Պուտինը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին սահմանին պայթուցիկներով մեծ խմբաքանակով մեքենան կալանելու համար։
Բացի այդ, կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը առաջիկա հանդիպմանը, որը տեղի կունենա Վոլգոգրադում ապրիլի վերջին, և պայմանավորվել են, որ կքննարկեն համագործակցության ընթացիկ հարցեր և կարծիքներ կփոխանակեն հարցերի լայն շրջանակի շուրջ։