Նավթի գինը մինչեւ 2023-ի վերջը կարող է հասնել 45 դոլարի մեկ բարելի դիմաց․ Bloomberg

Նավթի գինը մինչեւ 2023-ի վերջը կարող է հասնել 45 դոլարի մեկ բարելի դիմաց․ Bloomberg

Նավթի գինը մինչեւ 2023 թվականի վերջը կարող է ընկնել մինչեւ 45 դոլար մեկ բարելի դիմաց՝ պահանջարկի նվազման պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ամերիկյան Citigroup բանկի վերլուծաբաններին։

Վերլուծաբանները հաշվարկել են, որ մինչեւ 2022 թվականի վերջը Brent տեսակի նավթի գինը կնվազի մինչեւ 65 դոլար մեկ բարելի դիմաց։ Դա կարող է պայմանավորված լինել տնտեսության հնարավոր ռեցեսիայի պատճառով պահանջարկի նվազմամբ: Այս գործընթացը կարող է շարունակվել նաեւ 2023 թվականին, երբ մինչեւ տարեվերջ նավթի գինն ընկնի մինչեւ 45 դոլար մեկ բարելի դիմաց։

Գործակալությունը նշել է, որ նավթի գներն անկում են ապրում ցանկացած հնարավոր ռեցեսիայի կամ մինչեւ ինքնարժեք անկայունության ցուցանիշների դեպքում: Միաժամանակ գների հետ կապված իրավիճակը կվատթարանա, եթե ՕՊԵԿ+-ի երկրները չմիջամտեն նավթի շուկայում գործընթացներին։