Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտшկարգ դեպք՝ Երևանում․ 34-ամյա վարորդը «Mercedes»-ով Հրազդանի կիրճում հայտնվել է թփուտների մեջ

Blog Image

Շամշյան

322 դիտում 20:47 12-07-2024

Արտшկարգ դեպք՝ Երևանում․ 34-ամյա վարորդը «Mercedes»-ով Հրազդանի կիրճում հայտնվել է թփուտների մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Արամ Ավետիսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսով չափ հայտնվել Հրազդան գետի ափամերձ հատվածում՝ թփուտների մեջ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։  

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և տեղի ուժերով նրան դուրս են բերել ավտոմեքենայից։ 

Օպերատիվորեն ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է բժշկական օգնությունից։  

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։  


 

Send