Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Գյումրու համայնքապետարանից ստացել է արձանագրություն, այն մասին, որ Գևորգ Կոլյայի Ղուկասյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել:
7 օրյա ժամկետում դիմումը պետք է քննվի:
Նա համայնքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն է։ Գևորգ Ղուկասյանը բերման է ենթարկվել Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցած քննչական գործողությունների օրն ու հետո կալանավորվել։

