Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Չեմ հասկանում՝ ի՞նչ ասոցիացիաներ է պարոն Ալեքսանյանի մոտ առաջացնում տուռնիկը․ Խամոյան

Սեդա Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, դեկտեմբերի 28-ին վերաքննիչ քրեական դատարան, որպես փաստաբան, միջնորդություն է ներկայացրել, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ. խորհրդարանում ևս մեկ անգամ այս մասին բարձրաձայնեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հիշեցնելով, թե ինչ նախագիծ է բերվել և ինչ պիտի քննարկվեր։

Հիշեցնենք, որ իշխանությունը հարցից բացի ամեն ինչի մասին խոսեց՝ է՛լ ապօրինի գույքի բռնագանձում, է՛լ նախկինների թալան։

«Բայց ընդդիմությունը բերել է հարց, որտեղ օրենքի խախտման մասին է խոսվում։ Մոռացություն, անփութություն, տեխնիկական խնդիր․․․ իշխանությունն այս բառերով է նկարագում եղած խախտումը։ Բա դուք, պարոն Բագրատյան, որ էմոցիոնալ ասում եք, թե ինչ է ընդդիմությունը հետապնդում՝ նախագիծը բերելով, ես էլ հարցնեմ՝ ի՞նչ էին հետապնդում Ձեր կողքին կանգնած մարդիկ, որոնք Ձեր նախկին կուսակցության ղեկավարին գրեթե նույն հիմքով զրկում էին պատգամավորական անձեռնմխելիությունից»,- նշեց Խամոյանը։

Ըստ նրա՝ մարդիկ, որոնք Հրայր Թովմասյանի նվիրած մի գրիչից լեգենդ են հյուսել, այսօր արդարացնում են Սեդա Սաֆարյանին։

«Քանի որ ընդդիմադիր չէ Սեդա Սաֆարյանը, ոչ ցանկալի անձ չէ, հիմա մոռացություն ու անփութություն տերմիններն են առաջ բերվում»,- շեշտեց Ագնեսա Խամոյանը։

Վերջում էլ ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ Վահագն Ալեքսանյանը երկու օր է՝ ԱԺ ամբիոնից տուռնիկի մասին է խոսում․

«Ես չեմ հասկանում՝ ի՞նչ ասոցիոցիաներ են պարոն Ալեքսանյանի մոտ առաջանում տուռնիկից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send