Twitter-ն արգելափակել է Թրամփի՝ Truth Social սոցցանցում արված հրապարակումներով օգտահաշիվը

Twitter ամերիկյան ընկերությունն արգելափակել է օգտահաշիվը, որում հրապարակվում էին միայն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Truth Social սոցցանցում արված հրապարակումները, գրում է New York Post թերթը։
Հաղորդվում է, որ օգտահաշիվն արգելափակվել է ստեղծումից ընդամենը մի քանի օր անց։ Արխիվային հրապարակումները ցույց են տվել, որ այնտեղ եղել են միայն Թրամփի հրապարակումները, որոնք նա արել է Truth Social հարթակում։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարին Twitter-ն ու Facebook-ն արգելափակել էին Թրամփի էջերը՝ պայմանավորված հունվարի 6-ին Վաշինգտոնում Կապիտոլիումի ներխուժման ֆոնին նրա արած հայտարարությամբ: Թրամփն ամերիկացիներին կոչ էր արել անհնազադնության ակցիաներ անել՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանն ընդառաջ:
Ավելի ուշ Թրամփին պատկանող Trump Media & Technology Group ընկերությունն ստեղծել է Truth Social սոցցանցը, որը գործարկվել է 2022 թվականին։