Սիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառով

Սիցիլիական Կատանիա քաղաքի օդանավակայանը փակվել է Էթնա լեռան հերթական ժայթքման պատճառով. հայտնել է տրանսպորտային հանգույցի օպերատորը։
«Կատանիայի օդանավակայանի կառավարիչ ընկերությունը տեղեկացնում է, որ Էթնայի հրաբխային ակտիվության պատճառով C1 և B3 օդային հատվածները կփակվեն մինչև օգոստոսի 14-ը, երկուշաբթի ժամը 13:00-ն: Բոլոր մեկնումները և ժամանումներն արգելված են», - ասվում է հայտարարության մեջ:
Ուղևորներին հորդորում են օդանավակայան գնալ միայն իրենց ավիաընկերությունների հետ կապ հաստատելուց հետո։
Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) վերջին զեկույցների համաձայն՝ ժայթքումը տեղի է ունեցել գիշերվա ընթացքում հրաբխի հարավ-արևելյան խառնարանում՝ մոտ 3300 մետր բարձրության վրա։ Այժմ հրաբխի ակտիվությունը նվազում է։
Տեսանյութը՝ այստեղ