Գնացքի 8 վագոն ռելսերից դուրս է եկել «ԿամԱԶ»-ի պատճառով, ներսում մոտ 800 ուղևոր․ բեռնատարը ոչնչացել է (տեսանյութեր)

Գնացքի 8 վագոն ռելսերից դուրս է եկել «ԿամԱԶ»-ի պատճառով, ներսում մոտ 800 ուղևոր․ բեռնատարը ոչնչացել է (տեսանյութեր)

ՌԴ Վոլգոգրադի մարզում մարդատար գնացքի ութ վագոն ռելսերից դուրս է եկել բեռնատարի վարորդի պատճառով, ով ցանկացել է շրջանցել 

Ըստ SHOT-ի՝ միջադեպը տեղի է ունեցել Կազան-Ադլեր գնացքի հետ՝ Կոտելնիկովո կայարանի մոտ։ Սկզբում արտակարգ դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ընդհանուր առմամբ դրանով ուղևորվելիս է եղել 800 ուղևոր։

Ականատեսները պնդել են, որ մեղավորը «ԿամԱԶ»-ի վարորդն է, ով փորձել է անցնել հենց գնացքի դիմացով։ Գնացքի վագոնները ռելսերից դուրս են եկել գնացքի վարորդի կողմից վթարային արգելակման հետևանքով, հայտնել են օպերատիվ ծառայությունները։

Ենթադրաբար կարող է վիրավորված լինել մինչև 100 մարդ։ Բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է, հայտնել է ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Տեսանյութերն այստեղ