Արցախում այսօր ռուս խաղաղապահների դեմ ակցիա է իրականացվելու

MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից երիտասարդները, պատերազմի մասնակիցները ակցիա են իրականացնելու։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները ավտոերթով շարժվելու են դեպի ռուս խաղաղապահների տեղակայման վայր։
«Գնում են իրենց բողոքն արտահայտեն այս անգործությանը»,- ասաց MediaHub-ի աղբյուրը։
Հիշեցնենք, որ մամուլն ավելի վաղ գրել էր, որ կիրակի Արցախում տեղի ունեցած ահաբեկչական միջադեպից հետո, որին զոհ գնաց երեք ոստիկան, Արցախում կրկին աճել են հակառուսական տրամադրությունները և պատրաստվում են խաղաղապահների զորամիավորման կենտրոնի առջեւ բողոքի ցույցեր անել՝ պահանջելով խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հրաժարականը։
Լիաննա Թորոսյան