Խոշոր գողություն Դիլիջանում, վնասի չափը գերազանցում է 1,5 մլն դրամը․ Shamshyan

Խոշոր գողություն Դիլիջանում, վնասի չափը գերազանցում է 1,5 մլն դրամը․ Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին, գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացել, որ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի շենքերից մեկից գողություն է կատարվել։

Հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյաանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ բնակարանը պատկանում է Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Մարգարիտ Զ․-ին, ով հայտնել է, որ ապրիլի 4-ի ժամը 08։50-ից մինչև 13։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտքի դուռը բացելու միջոցով մտել են Դիլիջան համայնքի Գետափնյա փողոցի 86-րդ շենքի իրեն պատկանող բնակարան և ննջասենյակի պահարանի մեջ դրված զարդատուփից գողացել 7 կտոր ոսկյա և 4 կտոր արծաթյա զարդեր՝ պատճառելով շուրջ 1 մլն 590 հազար դրամի վնաս: