Երկու ավտոբուսներ են բախվել ԱՄՆ-ում. կան բազմաթիվ վիրավորներ (տեսանյութ)

ԱՄՆ Ֆիլադելֆիայի Rhawnhurst հատվածում SEPTA երկու ավտոբուսների բախման հետևանքով ավելի քան մեկ տասնյակ մարդ վիրավորվել է. հայտնում է Insider-ը: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ ժամը 12:10-ի սահմաններում, Շելմիր պողոտայի Ռուզվելտ բուլվարի հարավային հատվածում։
Ֆիլադելֆիայի ոստիկանության տվյալներով՝ 14 վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է և բուժվում է տեղի հիվանդանոցում, ևս երկուսը գտնվում են միջին ծանրության վիճակում: Ինչ վերաբերում է մնացած տուժածներին, նրանց վիճակի մասին չի հաղորդվում։
Վթարի հետևանքով SEPTA ավտոբուսներից մեկը ետևից հարվածել է մյուսին։ Երկու ավտոբուսներն էլ լի են եղել ուղևորներով, երբ բախումը տեղի է ունեցել: Այժմ իշխանությունները հետաքննում են վթարի պատճառները։
Տեսանյութը՝ այստեղ