Ե՞րբ կվերականգնվի Դավիթաշենի էլեկտրականությունը

Ե՞րբ կվերականգնվի Դավիթաշենի էլեկտրականությունը

Դավիթաշենում և մի շարք այլ թաղամասերում մի քանի ժամ է` հոսանք չկա: 

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր՝ ժամը 17:55-ից տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետևանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն, վարչական շրջանների մի շարք թաղամասեր։

ԲԷՑ-ից MediaHub-ին հայտնեցին, որ «Զովունի» ենթակայանը ԲԷՑ-ին պատկանող ենթակայաններից է, և ունի երկու ավտոտրանսֆորմատոր, այս պահին Համաշխարհային բանկի ծրագրով գտնվում է վերակառուցման մեջ: Այդ երկու տրանսֆորմատորներից մեկը վերակառուցման փուլում է, հետևաբար չէր գործում, իսկ մյուսում այսօր առաջացել է վթար և տեխնիկական խնդիր, որի պատճառով հոսանքազրկվել են Դավիթաշենի, Քանաքեռավանի և Զովունու մի շարք թաղամասեր: 

ԲԷՑ-ից տեղեկացրին, որ մասնագիտական խումբը տեղում է, աշխատանքներ են տանում վթարը վերացնելու ուղղությամբ, և նշված թաղամասերում էլեկտրականությունը կվերականգնվի առաջիկա 40 րոպեի ընթացքում: