Տուժող ենք խաղում, էս ինչ խնդալու բան ա․ Արմեն Աշոտյան

Հանգամանքները, որ այսօր ներկայացվում են, չորս տարի տևած նախաքննության ընթացքում կարելի էր պարզել։ Այդ մասին իր գործով դատական նիստի ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա հիշեցրեց, որ այս գործը քննել են տարբեր մարմիններ, երկուսը «չեն հանդգնել նման գործ կարել», իսկ Քննչական կոմիտեն համաձայնել է նման գործարքի մեջ մտնել։

«Երկու նիստ է՝ ակնհայտ կեղծիքը հրամցնում եք որպես ճշմարտություն»,- նշեց Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց՝ ենթադրվող տուժողն ասել է, որ ինքը տուժող չէ, իսկ քննիչը, որ այդ ամենը չի կարդացել, պաշտոնի բարձրացում է ստանում։

«Ընդամենը եղունգով քերել են էս գործը, ոնց որ ինտերնետ քարտերի վրայի ծածկագիրը»,- նկատեց Աշոտյանը։

Ըստ նրա՝ եթե դատախազը մի քիչ «սեղմեր քննիչին, ասեր՝ «արա՛, մի երկու թուղթ բեր, էս ինչ ես անում, հիմա իր գործը թողած, տուժող են խաղում․ էս ի՞նչ խնդալու բան ա»։

Մանրամասները՝ տեսանյութում։