Թուրքիայում օդի ջերմաստիճանը շարունակում է ռեկորդային մնալ

Երեկ Թուրքիայի Ադանա և Դիարբեքիր նահանգներում օդի ջերմաստիճանը հասել է համապատասխանաբար 52 և 48 աստիճանի
Շոգից տուժում են ոչ միայն մարդիկ, այլեւ կենդանիները, դատարկ են փողոցներն ու հրապարակները, գրում է Hürriyet թերթը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բնակիչներին նախազգուշացում է տրվել․ շոգը կարող է հասնել կրիտիկական աստիճանի։
Նշենք, որ Թուրւքիայում վերջին օրերին գրեթե բոլոր շրջաններում անտառային հրդեհներ են բռնկվում, փողոցներում հալվում էին լուսացույցերը։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld