ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Երևանում անցկացվող ցույցերին

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Երևանում անցկացվող ցույցերին

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևն անդրադարձել է այս օրերին Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, շեշտելով, որ դրանք Երևանի ներքին գործն են։

«Մենք շահագրգռված ենք Հանրապետության կայուն, խաղաղ և անվտանգ զարգացմամբ։ Ելնում ենք նրանից, որ բոլոր ներքաղաքական հարցերը պետք է կարգավորվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում ՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակներում: Ինչ վերաբերում է ներկայիս իրադարձությունները հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ կապելուն, ապա ինչպես հասկանում ենք, խոսքը գնում է ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հանդեպ ընդդիմության վերաբերմունքի, այլ ՀՀ ղեկավարության այս կամ այն հայտարարությունների ընկալման մասին: Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ակտիվ աջակցությանը, առաջին հերթին 2020 թ-ի նոյեմբերի 9- ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրագործման, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի կնքման միջոցով»,-նշել է նա։