Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Գիտեինք, թե 4-5 հոգանոց խումբ է, պրոբլեմ չէ․ Փաշինյանը՝ 44-օրյայի մասին

Պատերազմը, երբ սկսվեց, առաջին ինֆորմացիան այն էր, որ ինչ-որ խումբ ներթափանցել է ինչ-որ տարածք, հետո գնահատականն այն էր, որ լավ, դա փոքր՝ 4-5 հոգանոց խումբ է, մեծ պրոբլեմ չէ, կլուծվի, հետո պարզվեց, որ այդ խումբը դժվար գտնելի է․ MediaHub-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմը ապացուցեց, որ բանակի ամենամեծ խնդիրը մոբիլիզացիան է, շարժունակությունը։

«Զինված ուժերում գիտեին, որ խումբ կա տարածքում, բայց այդ խումբը գտնելը հեշտ չէր։ Մինչ պաշտպանության բանակը զբաղվում էր այդ խմբի որոնմամբ, հայտնվում էր երկրորդ խումբը, հետո երրորդը, հետո չորրորդը։ Այսինքն՝ շարժումը տեղի էր ունենում ոչ թե հարյուրավոր հոգիներով, այլ մի քանի հոգանոց խմբերով»,-նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում

Send