Անհետացել են Հյուսիսային Կորեայի հյուպատոսի կինն ու որդին

Անհետացել են Հյուսիսային Կորեայի հյուպատոսի կինն ու որդին

Ոստիկանությունը փնտրում է Վլադիվոստոկում Հյուսիսային Կորեայի գլխավոր հյուպատոսի կնոջն ու որդուն․ այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

62-ամյա Չոյ Յոնգ Նամը անհետ կորածների մասին հաղորդում է ներկայացրել։ Նրա խոսքով՝ 15-ամյա Պակ Կվոն Ջուն իր 43-ամյա մոր՝ Կիմ Կում Սունի հետ հունիսի 4-ի առավոտյան տաքսիով լքել է ԿԺԴՀ գլխավոր հյուպատոսության տարածքը, որից հետո նրանց ոչ ոք չի տեսել։

Այժմ նրանց հետ չի հաջողվում կապ հաստատել։

Հաղորդվում է, որ իրավապահներն արդեն գտել են տաքսու վարորդին։ Նրա խոսքով՝ ուղեւորներին իջեցրել է Ռուսկայա փողոցի շենքի մոտ ու հեռացել։