Ճի՞շտ է, որ պանիրը բորբոքում է առաջացնում. մանրամասնում է սննդաբանը

Ճի՞շտ է, որ պանիրը բորբոքում է առաջացնում. մանրամասնում է սննդաբանը

Օրգանիզմում քրոնիկ բորբոքումները կարող են առաջանալ բազմաթիվ պատճառներով, սակայն ամենատարածվածներից մեկը սնունդն է, իսկ ավելի ճիշտ՝ սննդի չարաշահումը հագեցած ճարպերով։

Ամենից հաճախ դիետոլոգներն ու այլ մասնագետները բորբոքման մեջ մեղադրում են պանիրին։ Սակայն ամերիկացի դիետոլոգ Նիկոլ Ռոդրիգեսը համաձայն չէ։ Կաթնամթերքը համեմատելիս, նա բացատրեց, որ պանիրն իրականում ավելի շատ հագեցած ճարպեր ունի, քան, օրինակ, մածունը։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ դուք պետք է ընտրեք երկրորդը, հրաժարվելով առաջինից:

«Պանիրն ինքնին բորբոքում չի առաջացնում։ Որոշ պանիրների հագեցած ճարպերի պարունակությունը կարող է իսկական մտահոգիչ լինել, քանի որ այս տեսակի ճարպը կապված է բորբոքման հետ: Այնուամենայնիվ, խոսքը ոչ այնքան պանրի մասին է, որքան քանակի և մթերքների մասին, որոնց հետ այն համադրում եք»,- Eating Well-ին ասել է Նիկոլ Ռոդրիգեսը:

Սննդի նկատմամբ գրագետ մոտեցումը թույլ կտա էապես նվազեցնել ձեր սննդակարգում հագեցած ճարպերի քանակը, ընդգծեց դիետոլոգը։ Նա խորհուրդ տվեց նախապատվությունը տալ ցածր յուղայնությամբ պանրի տեսակներին և չհամադրել այն այլ «ծանր» մթերքների հետ։