Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Կիրակնամտի հանդիսավոր ժամերգություն, դուրս բերվեց Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը

Blog Image

Սեպտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Կաթողիկոսի, կատարվեց Կիրակնամտի հանդիսավոր ժամերգություն։

Ի նշանավորումն Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի՝ դուրս բերվեց տիեզերաժողովին Հայոց Եկեղեցու կողմից մասնակցած Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը։

Կիրակնամտի ժամերգությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների, միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ և հավատցյալներ։


Send