ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել մի միջադեպի մասին

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել մի միջադեպի մասին

Ս.թ. հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ պարզաբանում ենք, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝ Միլադ Ղահրամանիաֆշար, Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու, Մեհդի Մոհամմադի, Համեդ Ազիզի Մալեկի, Նադեր Ղաֆարի:

Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:

Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից:

ԱԱԾ