Ինչո՞ւ շարժման կողմից չի բարձրացվում վարչապետի հրաժարականի հարցը

ԱԺ ճեպազրույցների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանից այսօր հետաքրքրվեցին, թե արդյոք ՀՀԿ-ն և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին կմիանա՞ն Բագրատ Սրբազանի ձևավորած շարժմանը, և ինչո՞ւ մինչ այս պահը շարժման կողմից չի բարձրացվում վարչապետի հրաժարականի հարցը։

Աբրահամյանն ասաց, որ ՀՀԿ-ն այս վեց տարիներին միշտ էլ եղել է պայքարի առաջին գծում, և իրենք, բնականաբար, ողջունում են այս շարժումը։ Իսկ վարչապետի հրաժարականի մասով էլ ասաց, թե կոռեկտ և ճիշտ չի լինի, որ ինքը հիմա դիրքորոշում հայտնի այս մասով։

«Երբ որ Սրբազանը կամ շարժումը կհայտարարի իր նպատակների մասին, երբ կհայտարարվի, թե ինչպիսի քաղաքական պրոցեսներ պետք է տեղի ունենան, այդ ժամանակ մենք մեր հստակ մոտեցումը նաև այդ փուլի հետ կապված կարտահայտենք»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում