ԱԻՆ-ը մոսկվացիներին զգուշացրել է երկուշաբթի առավոտյան հորդառատ անձրեւի մասին

ԱԻՆ-ը մոսկվացիներին զգուշացրել է երկուշաբթի առավոտյան հորդառատ անձրեւի մասին

Արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությունը արտակարգ նախազգուշացում է տվել մայրաքաղաքում երկուշաբթի ժամը 6.00-ից մինչև 12.00-ն հորդառատ անձրևների մասին։

«Արտակարգ նախազգուշացում անբարենպաստ օդերևութաբանական երևույթների մասին. Հարգելի՛ մոսկվացիներ և մայրաքաղաքի հյուրեր, «Ռոսհիդրոմետ»-ի կանխատեսումների համաձայն՝ հուլիսի 29-ին, ժամը 6-12-ը սպասվում է հորդառատ անձրև։

Փրկարարները վարորդներին խորհուրդ են տալիս ավելի դանդաղ վարել, մեծացնել տարածությունը, խուսափել վազանցից, երթևեկելի գոտի փոխելուց և մեքենաները կայանել ծառերից հեռու։

Հետիոտներին խորհուրդ է տրվում խուսափել գովազդային վահանակներից և չպատսպարվել ծառերի տակ։