Զեփյուռ Բրուտյանի հայրն է ձերբակալվել՝ Մոսկվայում ընդհատակյա խաղատուն բացելու համար․ մանրամասներ

Զեփյուռ Բրուտյանի հայրն է ձերբակալվել՝ Մոսկվայում ընդհատակյա խաղատուն բացելու համար․ մանրամասներ

Օպերատիվ աշխատակիցները բերման են ենթարկել 57-ամյա Արշակ Բրուտյանին. Զեփյուռ Բրուտյանի հորն ու նրա երկու հանցակիցներին բանտ են տեղափոխել։ Գրել է SHOT տելեգրամյան ալիքը։

Պալ Պրիլուչնիի աներոջը մեղադրում են անօրինական բիզնես կազմակերպելու մեջ։ Երեկ երեկոյան օպերատիվ աշխատողները հայտնվել են մայրաքաղաքի Ռյազան թաղամասի ընդհատակյա խաղատանը։ Նովոկուզմինսկայա 1-ին փողոցի բարձրահարկ շենքի վեցերորդ հարկում գտնվող բնակարանում ութ խաղային մեքենա է տեղակայված եղել։

Այսօր իրավապահները հայտարարել են երեք տղամարդու ձերբակալության մասին։ Արշակ Բրուտյանն ուղարկվել է քննչական մեկուսարան. Ճաղերի հետեւում են նաև նրա հանցակիցներ՝ գործազուրկ 26-ամյա Իլգամ Կ.-ն եւ 55-ամյա Արտաշես Թ.-ն։

Նրանց համար առավելագույն պատիժը վեց տարվա ազատազրկումն է։ Քրեական գործ դեռ չի հարուցվել, կատարվում է քննություն։