Մեր կազմում է նաեւ Մխիթարյանի նման ուժեղ խաղացող․ «Ինտերի» մարզական տնօրեն

Մեր կազմում է նաեւ Մխիթարյանի նման ուժեղ խաղացող․ «Ինտերի» մարզական տնօրեն

Իտալիայի Ա Սերիայի առաջնության ընթացիկ աղյուսակը գլխավորող «Ինտերը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվող ձեռք բերելու մտադրություն չունի։ Հայտնել է միլանյան ակումբի մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն, գրել է Inter Xtra-ն։

«Մենք բացարձակ գոհ ենք մեր 4 հարձակվողներից։ Մեր կազմում է նաեւ Մխիթարյանի նման ուժեղ խաղացող, որն ամբողջ կարիերայի ընթացքում հաճախ հանդես է եկել հարձակվողի դիրքում ևս։ Անհրաժեշտության դեպքում Մխիթարյանը կլինի մեր 5-րդ հարձակվողը»,- ասել է պաշտոնյան։