Փաշինյանը հարցի լուծումը Գևորգ Պապոյանի «գրպանը գցեց»
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ իրեն են դիմել Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները՝ նշելով, որ իրենց տարածքից շուրջ 115 հեկտար հանրային գերակա շահ է ճանաչվել։ Ու մեկ քառակուսի մետրի համար վճարում են 300 դրամ։
«Սա զավեշտալի գումար է։ Արդյո՞ք օտարերկրյա ներդրողը պետք է այդքան ցածր գումարով հող վերցնի մեր հայրենակիցներից»,- նշեց Դանիելյանը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջին անգամ է լսում այս հարցի մասին։
«Հարցը էկոնոմիկայի նախարարի դաշտում է։ Պարոն Պապոյանն առաջին գործերից մեկով թող գնա ու զբաղվի էդ հարցով»,- նշեց նա։