Տիգրան Ավինյանը վերանշանակեց Արամ Ազատյանին

Տիգրան Ավինյանը վերանշանակեց Արամ Ազատյանին

MediaHub-ի տեղեկությունը հաստատվեց՝ Արամ Ազատյանը վերանշանակվեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում:

Մեր ձեռքի տակ է հայտնվել  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ստորագրած որոշումը, որը դեռ պաշտոնապես չի հրապարակվել:

Ավելի վաղ MediaHub-ի հետ զրույցում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը հայտնել էր, որ ո՛չ կարող է հաստատել  մեր տեղեկությունը, ո՛չ էլ հերքել։ Նրա խոսքով, եթե պաշտոնավարման ժամանակահատվածում լավ է աշխատել, ապա կնշանակեն, եթե գոհ չեն եղել իր աշխատանքից՝ ուրեմն չեմ նշանակի:

Լիաննա Թորոսյան