Ժորա Գրիգորյանը Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն

Ժորա Գրիգորյանը Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն

Ժորա Գրիգորյանը (55 կգ քաշային կարգ) հաղթող ճանաչվեց Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում։ 

Ժորան երկու վարժությունում ցույց է տվել ընդհանուր 233 կգ արդյունք (103+130)՝ երեք կիլոգրամով առաջ անցնելով Թուրքիայի արծաթե մեդալակիր Ռամազան Յըլմազից։ Մեկ այլ հայ ծանրորդ՝ Սեյրան Խուդանյանը, զբաղեցրեց 5–րդ տեղը (224 կգ):