Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի շարք բնակավայրերում ու Երևանի տարբեր հատվածներում ջուր չի լինի

Blog Image

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի  ք.Ճամբարակ Գ.Նժդեհ փողոցի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 11:00-19:00-ն կդադարեցվի  Մեղրի քաղաքի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 22-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Սարի Թաղ 3-25 փողոցների ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 14:00-ից մինչև ժամը 19:00-ն  կդադարեցվի Վայոց Ձորի  մարզի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Send