Սառը պատերազմի տարիներից ի վեր ամերիկացիների միջուկային վախերն ամենաբարձր մակարդակի են հասել․ գրում է The Hill-ը։
Միջազգային գիտնականների եւ հասարակական կարծիքի կուրատորների խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը բորբոքել է ամերիկացիների միջուկային վախերը, ինչպես ոչ մի այլ իրադարձություն Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Այս տարվա հարցումներում ամերիկացիների մեծամասնությունն ասել է, որ կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է միջուկային զենք օգտագործել Ուկրաինայի դեմ
«Ես չեմ տեսել այս մակարդակի անհանգստություն Կարիբյան ճգնաժամից հետո»,-ասել է Պիտեր Կուզնիկը՝ Միջուկային հետազոտությունների ամերիկյան համալսարանի ինստիտուտի տնօրենը՝ նկատի ունենալով 1962 թվականին Միացյալ Նահանգների եւ Խորհրդային Միության միջեւ լարված դիմակայությունը:
«Սա շարունակվում է արդեն մի քանի ամիս»,-հավելել է նա։
Միջուկային անհանգստությունն ուժեղացավ պատերազմի մեկնարկից հետո, իսկ հետո ավելի թեժացավ, երբ մի քանի օր անց Պուտինը իր միջուկային ուժերը բերեց բարձր պատրաստության:
Փետրվարին եւ մարտին անցկացված մի քանի հարցումներ ցույց են տվել, որ ամերիկացիներն ավելի ու ավելի են անհանգստանում մոտալուտ միջուկային վտանգի առնչությամբ։ Երկուշաբթի օրը հրապարակված Reuters-Ipsos-ի նոր հարցման արդյունքում հարցվածների 58 տոկոսն ասել է, որ վախենում է, որ Միացյալ Նահանգները գնում է միջուկային պատերազմի:
«Վերջին 20 տարիների ընթացքում ես չեմ հիշում ոչ մի դեպք, երբ մենք տեսած լինենք միջուկային ապոկալիպսիսի հնարավորության վերաբերյալ մտահոգության նման աստիճան»,-ասել է Ipsos-ի ավագ փոխնախագահ Քրիս Ջեքսոնը:
Որոշ գիտնականներ ասում են, որ միջուկային հակամարտության սպառնալիքն այժմ ավելի մեծ է, քան երբեւէ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: