Հարձակում է նախապատրաստվում, կլինի նոր մոբիլիզացիա. Հաջորդը, ըստ պլանի, Խարկովն է

Հարձակում է նախապատրաստվում, կլինի նոր մոբիլիզացիա. Հաջորդը, ըստ պլանի, Խարկովն է

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցանկանում է հավաքագրել 300 հազար մարդ Խարկովի վրա հարձակման և դրա հետագա շրջապատման համար։ Այս մասին հայտնում է ռուսական «Верстка» հրատարակությունը՝ հղում անելով նախագահի աշխատակազմին և ՌԴ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած չորս աղբյուրներին։

«Հաջորդը, ըստ պլանի, Խարկովն է՝ քաղաքի պահպանմամբ։ Եվ դա հնարավոր է միայն շրջապատված լինելու դեպքում: Պակասում է 300 հազար, ուստի ամեն ինչ պատրաստ է երկրորդ մոբիլիզացման համար»,- ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ներքաղաքական բլոկի աղբյուրը։

Հրատարակությունը նշում է, որ պահեստազորայիններին կարող են հարկադրաբար ուղարկել ռազմաճակատ, զորակոչիկներին կարող են «պայմանագրեր պարտադրել», իսկ ներկայումս պահեստազորում գտնվող ռուսներին էլ կարող են մոբիլիզացնել։

Նրանց, ովքեր այժմ «ծածկում են» սահմանները Բելգորոդի և Կուրսկի մերձակայքում գտնվող հրետակոծություններից, նախատեսում են ուղարկել Խարկովը գրավելու։

«Եվ նրանց կփոխարինեն ժամկետային զինծառայողները՝ առանց մեկ ամսվա զորացրման, և պահեստազորայինները»,- ասվում է հրապարակման մեջ։

Պաշտպանության նախարարության աղբյուրները նաև պատմել են առաջիկա ուսումնամարզական հավաքի մասին, որի արդյունքում ցանկանում են մոբիլիզացնել «պահեստայինների» գոնե մի մասին կամ ստիպել նրանց պայմանագիր կնքել և ուղարկել Ուկրաինա կռվելու։

Նորություններին ավելի արագ հետևելու համար՝ այստեղ