Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է ջրի պակասի մասին

Blog Image

Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է երկրում ջրի պակասի մասին՝ շոգ ու չոր ամռան պատճարով, որը չորացնում է Եվրոպայի մեծ մասը։

AP-ի փոխանցմամբ՝ կառավարությունը ազգային խումբ է ստեղծել՝ մատակարարումը կառավարելու միջոցառումների մշակման համար, ինչպես նաեւ խնդրել է հանրությանն իր լուման ներդնել՝ ջրի խնայողության տեսքով:

«Ջրի պակասն արդեն բացասաբար է անդրադառնում նավագնացության եւ, մասնավորապես, գյուղատնտեսության վրա»,- ասել է ենթակառուցվածքների եւ ջրի նախարար Մարկ Հարբերսը: Նա կոչ է արել մարդկանց «ուշադիր մտածել՝ պե՞տք է առդյոք լվանալ իրենց ավտոմեքենան կամ ամբողջությամբ լցնեն փչովի լողավազանը: Նիդեռլանդները ջրային երկիր է, բայց նույնիսկ այստեղ մեր ջուրը թանկ է»։

Նիդեռլանդներում ամռանը շատ քիչ անձրեւ է տեղացել, իսկ հյուսիսային եւ արեւելյան Եվրոպայում չոր պայմանները նշանակում են, որ գետերով երկիր ավելի քիչ ջուր է մտնում:

Կառավարությունը հայտարարել է, որ խմելու ջրի մատակարարմանը ոչինչ չի սպառնում։

Անցած ամիս ջերմաստիճանի բարձրացման պատճարով Ամստերդամի իշխանությունները ստիպված էին ջուր ցողել մեխանիկական կամուրջների վրա, որպեսզի դրանք չլայնանան եւ չփակվեն:

Send