Ամբողջ ապրանքս գետնին թափած ա, փողոցով մեկ շաղ են տվել․ առևտրական

Քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ այսօր Երեւանում փողոցային առեւտրով զբաղվողների «որսի» են դուրս եկել։

Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա առեւտուր իրականացնող քաղաքացիներից մեկը, որի ապրանքները ոստիկանությունը հավաքել է, MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ ապրանքը հավաքել տարել են անհայտ ուղղությամբ։

«Մեղկ են, թող տանեն ուտեն։ Կռեսլոների վրա փռված հրաման են տալիս՝ բորդյուրների վրայից ապրանքները հավաքեն։ Չեն մտածում, որ այստեղ կանգնողը հացի փողի կարիք ունի, իրանց նման կերած-խմած չի։ Ամբողջ ապրանքս գետնին թափած ա, փողոցով մեկ շաղ են տվել»,-նշեց նա։

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից MediaHub-ին հայտնեցին, որ փողոցային առեւտրով զբաղվելու արգելք կա, եւ գործողություններն իրականացվել են օրենքի շրջանակներում։

Մանրամասն՝ տեսանյութում: