Օգոստոսի 15-ը Դաղստանում սգո օր է հայտարարվել

Օգոստոսի 15-ը Դաղստանում սգո օր է հայտարարվել

Դաղստանում օգոստոսի 15-ին սգո օր է հայտարարվել՝ կապված Մախաչկալայի ծայրամասում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց մահվան հետ, նշվում է հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովի հրամանագրում։ Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զոհվածների և վիրավորների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար։

Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ողբերգության հետեւանքների վերացման օպերատիվ շտաբի նիստը բացվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ զոհերի։ Մելիքովը օպերատիվ շտաբի նիստում ասել է, որ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 1 միլիոն ռուբլի։

«Դաղստանի Հանրապետության պահուստային ֆոնդից զոհվածների ընտանիքները կստանան նյութական օգնություն յուրաքանչյուրի համար 1 մլն ռուբլու չափով, ծանր մարմնական վնասվածք ստացածները՝ 400 հազար ռուբլի, թեթև մարմնական վնասը՝ 200 հազար ռուբլի»,- ասել է նա։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մախաչկալայի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, վիրավորներինը՝ 75-ի, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ փլատակների տակ տուժածների որոնումները շարունակվում են։