Ադրբեջանական թեզերի գեներատորը
Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, ով վերջին օրերին հետևողականորեն ադրբեջանական թեզեր է գեներացնում:
Լեգիտիմացրեց էթնիկ զտումները
«Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև», - ասել էր Ալեն Սիմոնյանը հարցազրույցում: Երեկ ԱԺ-ում նա կրկնեց նույն միտքը:
Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը կրկնում Բաքվի թեզը
ՄԱԿ ԱԽ բանաձևերը, որոնց մասին խոսում է Սիմոնյանը, կապ չունեն ԼՂ կարգավիճակի հետ և չեն արտոնում Բաքվի որևէ ագրեսիվ գործողություն:
Հայտնի 4 բանաձևերը Ադրբեջանն է խեղաթյուրում՝ արդարացնելու համար իր ցեղասպան քաղաքականությունը: Հիմա փաստորեն, նույն կեղծիքը, Բաքվի թելադրանքով կրկնում են Փաշինյանն ու նրա թիմակիցները:
Վահրամ Բագրատյան