Դատական համակարգի գերեզմանափորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին:
Շարքային թվացող այս տեղեկատվությունն ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի մի հայտարարության համատեքստում:
Երբ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Փաշինյանի «խնդրանքով» հրաժարական էր տվել, շատերն արդարացիորեն արձանագրել էին, որ գործ ունենք Սահմանադրության գռեհիկ խախտման հետ, երբ խախտվել է իշխանության տարբեր ճյուղերի տարանջատման սկզբունքը:
Փաշինյանն արդարանում էր, թե հանրային ընկալման մեջ ինքն է դատական համակարգի անկատարության պատասխանատուն՝ այդպիսով արդարացնելով իր հակասահմանադրական «խնդրանքը»:
Իհարկե, Փաշինյանի բացատրությունը որևէ ռացիոնալ հիմք չունի, և փաստորեն նա խոստովանում է, որ իր իշխանության տարիներին ձախողել է առնվազն դատական ռեֆորմը, ինչի մասին անընդհատ ճամարտակում էր:
Հիմա Փաշինյանը մի կադրային որոշում է կայացնում, ինչով ապացուցում է, որ դատական իշխանությունը գտնվում է գործադիրի կրնկի տակ:
Երբ ՔՊ անդամ Ալեքսանդր Սիրունյանը նշանակվում է ԲԴԽ անդամ՝ նախագահ դառնալու հեռանկարով, ապա Փաշինյանը ոչ միայն դառնում է դատական համակարգի անկատարության պատասխանատու, այլ նաև՝ դրա գերեզմանափոր:
Սուրեն Սուրենյանց