Էջմիածնում «ՎԱԶ» մակնիշի մեքենան բախվել է էլեկտրական սյանը և գլխիվայր շրջվել

Էջմիածնում «ՎԱԶ» մակնիշի մեքենան բախվել է էլեկտրական սյանը և գլխիվայր շրջվել

Մայիսի 26-ին, ժամը 06։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 8 դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ ավտոմեքենան բախվել է մայթեզրին և կողաշրջվել, տուժածներ չկան։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1983 թ․) բախվել է էլեկտրական սյանը և գլխիվայր շրջվել:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ: