Կիրակի օրերին «կարմիր գծերը» կլինեն անվճար

Կիրակի օրերին «կարմիր գծերը» կլինեն անվճար։ Երևանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում կողմ քվեարկեց մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիներում կիրակի օրերին կայանելու համար արտոնություն կիրառելու որոշմանը։
Հիշեցնենք, 2023-ի դեկտեմբերին Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը կտրուկ բարձրացվել էին՝ տարեկան 12 000 դրամից դառնալով 160 000 դրամ։
Կարմիր գծերում մեկ ժամ կայանելը՝ Ա գոտիում, 300 դրամ է: