Պուտինը Մարտի 8-ի առթիվ հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 52 դատապարտված կանանց ներում շնորհելու մասին։ Համաներում շնորհվածների ցուցակում են եղել հղիներ և անչափահաս երեխաներ ունեցող կանայք, ինչպես նաև այն դատապարտյալները, որոնց հարազատները մասնակցում են Ուկրաինայում ռազմական գործողությանը։
«Ներման որոշում կայացնելիս պետության ղեկավարն առաջնորդվել է մարդասիրության սկզբունքներով։ Առաջին հերթին ներում են շնորհվել անչափահաս երեխաներ ունեցող կանանց, հղիներին, ինչպես նաև այն կանանց, որոնց հարազատները մասնակցում են հատուկ ռազմական գործողության»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։