Ֆրյազինո քաղաքի գիտահետազոտական ինստիտուտի շենքում կրկին հրդեհ է բռնկվել

Կրկին հրդեհ է բռնկվել մերձմոսկովյան Ֆրյազինոյում գտնվող Պլատանի գիտահետազոտական ինստիտուտի նախկին շենքի վերին հարկերում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հրդեհը կրկին բռնկվել է վերին հարկերում։ Ենթադրաբար, այրվում է տեխնիկական հարկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի 24-ին Ֆրյազինոյում հրդեհ է բռնկվել նախկին Պլատան հետազոտական ինստիտուտի շենքում։ Հրդեհի ժամանակ շենքում պայթյուն է որոտացել։ Բոցերը կլանել են հինգից ութ հարկերը: Նշվում է, որ փրկարարները հրդեհի բարդության երրորդ աստիճան են հատկացրել։ Ավելի ուշ շտապօգնության աշխատակիցներն ամբողջությամբ մարել են հրդեհը։